Սենատոր Մաքքեյնի մոտ գլխուղեղի ուռուցք են ախտորոշել

Armenpress 11:15, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենատոր Ջոն Մաքքեյնի (հանրապետական, Արիզոնա նահանգ) մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով սենատորի կայքում հրապարակված հայտարարությունը:

Հուլիսի 14-ին Ֆենիքսի (Արիզոնա նահանգ) բժշկական կենտրոնի վիրաբույժները հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը՝ Մաքքեյնի ձախ աչքից հեռացնելով 5 սանտիմետրանոց արյան գունդը: Ներկայումս 80-ամյա սենատորն իրեն լավ է զգում, սակայն հաջորդ շաբաթվա ընթացքում գործերով չի զբաղվի: Բժշկի խոսքով՝ ուռուցքը հեռացվել է:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սենատորին մաղթել է շուտափույթ ապաքինում: «Սենատոր Ջոն Մաքքեյնը միշտ եղել է մարտիկ: Մելանյան և ես մտովի սենատոր Մաքքեյնի և նրա ողջ ընտանիքի հետ ենք»,- ասել է նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am