Նեյմարը կարող է տեղափոխվել ՊՍԺ

Armenpress 15:19, 18 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է փոխել ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՊՍԺ-ի նախագահը պետք է հանդիպի Նեյմարի հոր հետ: Նեյմարի տեղափոխությունը հնարավոր է, քանի որ «Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել Մարկո Վերատտին:

Նեյմարի պայմանագրում նրա հրաժարագինը կազմում է 222 միլիոն եվրո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am