Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով է բաց թողել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպումը

Armenpress 12:45, 18 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ, «Ռեալ Սոլթ Լեյք»-ի խաղացող Յուրա Մովսիսյանը բաց է թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպումը վնասվածքի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մովսիսյանը վնասվածք է ստացել մարզումներից մեկի ժամանակ: Հիմա հայազգի ֆուտբոլիստը վերականգնվում է:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ընկերական խաղում 1:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ին: ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկրորդ ընկերական հանդիպումն էր անցկացնում: «Ռեալ Սոլթ Լեյք»-ին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը, սակայն 29-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հաշվի հավասարությունը: Հայ կիսապաշտպանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի փոխանցումից հետո «կարմիր սատանաներին» առաջ մղեց Ռոմելու Լուկակուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am