Աֆղանստանում հեղեղումները 17 մարդու կյանք են խլել

Armenpress 10:00, 18 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումների պատճառով Աֆղանստանի Քաբուլ շրջանում մահացել է 17 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սարոբի շրջանի ղեկավարը հայտնել է, որ շատ մարդիկ ֆինանսական կորուստներ են կրել, քանի որ հեղեղումները վնասել են նրանց տներն ու հողատարածքները: Նա տեղեկացրել է նաև, որ Քաբուլից եկած պատվիրակությունը տեսակցել է տուժածների հետ ու ֆինանսական օգնություն է տրամադրել նրանց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am