Էրեբունի վարչական շրջանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունեցել

Armenpress 13:48, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am