Պատանի բռնցքամարտիկները ընկերական մրցամարտերում հաղթել են վրացիներին

Armenpress 11:58, 15 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի պատանիների հավաքականը ընկերական մրցամարտերում հաղթել է վրացի տարեկիցներին:

«Արմենպրես»-ի փոխանացմամբ`  պատանիների հավաքականը Վրաստանում ընկերական մրցամարտեր անցկացրեց հարևան երկրի իր տարիքային հավաքականի հետ: Մարզիչներ Աշիկ Գրիգորյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ Թբիլիսի էին մեկնել պատանեկան հավաքականի 13 մարզիկ: Ընկերական մրցամարտերում 8:5 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am