«Վիտեբսկ-2017» միջազգային երաժշտական մրցույթում Էրիկ Մկրտչյանն արժանացել է 1-ին մրցանակի

Armenpress 16:26, 14 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում հուլիսի 13-ին մեկնարկած «Վիտեբսկ-2017» միջազգային 15-րդ մանկական երաժշտական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Մկրտչյանն արժանացել է 1-ին մրցանակի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Մրցույթին մասնակցում էին էստրադային ժանրի 7-12 տարեկան շնորհալի երգիչ-կատարողներ 21 երկրից՝  Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Հունաստան, Վրաստան, Բուլղարիա, Իտալիա, Իսրայել, Ղազախստան, Ղրղզստան, Կուբա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մակեդոնիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Էստոնիա, ԱՄՆ, Բոսնիա և Հերցեգովինա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am