Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղարվողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Armenpress 16:29, 13 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկովյան շրջանի ռազմական դատարանը ռուս ընդդիմադիր պատգամավոր Բորիս Նեմցովին սպանության հեղինակ Զաուր Դադաևին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Չնայած այն հանգամանքին, որ պետական մեղադրող կողմը պահանջել է դատապարտել նրան ցմահ ազատազրկման և 200 հազար ռուբլի տուգանք նշանակել, այդուհանդերձ դատարանը Դադաևին տուգանել է 100 հազար ռուբլով՝ զրկելով նրան նաև լեյտենանտի կոչումից և «Քաջության մեդալ»-ից:  

Հանցագործության մյուս մասնակիցները դատապարտվել են 11-19 տարվա ազատազրկման:

Բորիս Նեմցովը սպանվել էր Մոսկվայում կենտրոնում՝ 2015 թվականի փետրվարի 27-ին: Հետաքննության տարբերակի համաձայն՝ սպանության ենթադրյալ պատվիրատու Ռուսլան Մուխուդինովը Նեմցովի սպանությունն իրականացնողներին  առաջարկել էր 15 միլիոն ռուբլի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am