Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը

Armenpress 11:40, 13 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանին նշանակելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Սիմոնյանին և նշեց. «Ձեր գործառույթները, մեր ակնկալիքները գիտեք: Տարածքային կառավարման ոլորտում շատ բան ենք նախատեսել, որ սկզբունքորեն պետք է փոխենք, այնպես որ Ձեզ հաջողություն ենք ցանկանում»:

Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատվել էր ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը, ով պաշտոնը ստանձնել էր 2016թ. մարտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am