Իրանը ձգտում Է հեգեմոն դառանալու Մերձավոր Արեւելքում. Մայքլ Պոմպեո

Armenpress 09:56, 12 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ձգտում Է գերիշխուղ դիրքեր զբաղեցնելու Մերձավոր Արեւելքում եւ երկարաժամկետ հեռանկարով խոշորագույն մարտահրավեր Է ԱՄՆ-ի համար այդ տարածաշրջանում: Հուլիսի 11-ի երեկոյան այս կարծիքն Է հայտնել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայքլ Պոմպեոն ՝ ելույթ ունենալով հասարակայնության համար բաց միջոցառմանը, որը Վաշինգտոնի Թայսոնս Քոռներ արվարձանում (Վիրջինիայի նահանգ) կազմակերպել Էր «Հետախուզության եւ ազգային անվտանգության դաշինք» ոչ կառավարական կազմակերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ի դեմս Իրանի մեր հանդեպ «ռազմերթում գտնվող» հակառակորդ Է կանգնած: Ի տարբերություն «Իսլամական պետության» եւ դրա պատրանք-«խալիֆաթի», Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր պետություն Է, որն իրենից ներկայացնում Է աշխարհում ահաբեկչության ամենախոշոր հովանավորը: Նրա ուժն ու ազդեցությունը շարունակում են աճել, հատկապես վերջին տարիներին: Եթե նայենք Սիրիայում, Եմենում եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին, ապա կարելի Է տեսնել սպառնալիքը»,- նշել Է Պոմպեոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am