ԼՂ խնդրի կարգավորման միակ ուղին բանակցություններն են. ՀՀ ԱԳՆ

Armenpress 18:52, 11 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղի է համարում բանակցությունները: «Թռչում ենք  Բրյուսել՝ Հայաստանի և Ադրբեջանի  ԱԳ նախարարների հանդիպման նպատակով: Բանակցությունները ԼՂ խնդրի կարգավորման միակ ուղին են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Տիգրան Բալայանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am