Նախատեսվում է փաստաբանների համար ներդնել իրավաբանական սխալից պարտադիր ապահովագրման ինստիտուտը

Armenpress 17:45, 11 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է փաստաբանների համար ներդնել իրավաբանական սխալից պարտադիր ապահովագրման ինստիտուտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով`  չափանիշներ են մշակվելու մասնագիտական սխալից առաջացած վնասի հատուցման համար: 

«Ինստիտուտը նպատակ է հետապնդում իրավաբանական սխալի դեպքում փոխհատուցել համապատասխան կողմի վնասերը: Մենք պաշտպանում ենք մեր քաղաքացիներին իրավաբանական սխալից, ինչը ենթադրում է, որ եթե նրանք կրել են նյութական վնասներ, պետք է հատուկ չափանիշներ լինեն, որ այդ վնասը գնահատվի ու փոխհատուցվի»,- նշեց Քրմոյանը։

Ըստ նրա ` դա բավականին բարդ մեխանիզմ է և արդարադատության նախարարությունը լավագույն միջազգային փորձի հիման վրա պետք է ամրագրվի չափանիշները համապատասխան օրենքով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am