Ադրբեջանցին Ուկրաինայում ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականին

Armenpress 16:02, 10 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում՝ Ռովնո քաղաքում, ադրբեջանցին ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով քաղաքի ոստիկանական մամուլի ծառայության հայտարարությունը:

Ծեծի ենթարկվելուց հետո 36-ամյա տուժածը ծանր մարմնական վնասվածքներով, գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Տուժածի կինը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի սրճարաններից մեկում: Վեճը սովորական լեզվակռվից վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում ադրբեջանցին իր ընկերների հետ միասին դաժան ծեծի է ենթարկել զինվորականին և փախուստի դիմել: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը կարողացել է հայտնաբերել և ձերբակալել 23-ամյա ադրբեջանցուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am