Հրանտ Մելքումյանը շատ հուսադրող է համարում պատանի շախմատիստների խաղը

Armenpress 18:13, 8 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանի կարծիքով՝ հայ պատանի շախմատիստներին լավ ապագա է սպասում:

«Մեկ տարվա կտրվածով միջին տարի էր հաջողություն ունենալու տեսանկյունից: Իսկ ընդհանուր առմամբ հաջողություններ էլ ունեցանք, պարտություններ նույնպես եղան: Ինձ համար հաջող ստացվեց Եվրոպայի առաջնությունը, քանի որ կարողացա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր ձեռք բերել: Իսկ ինչ կապված է պատանի շախմատիստների վերջին նվաճումների հետ, ապա նրանց պարտիաները շատ հուսադրող են: Ունենք մի քանի պատանի շախմատիստներ, ովքեր եթե չկանգնեն և շարունակեն նույնությամբ, ապա մեծ հաջողություններ կգրանցեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Մելքումյանը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կոնֆերանսը, որի ժամանակ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am