«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ը Ճարտարում բազմաբնակարան շենք է կառուցում

Armenpress 17:28, 8 Հուլիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով Ճարտարում եռահարկ շենք է կառուցվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի փոխտնօրեն Էդգար Վարդապետյանը նշել է, որ շինարարությունն սկսվել է 2016 թվականին:

«Առաջին փուլում կատարվել է հողային հարթեցման և հիմքի աշխատանքները, երկրորդ փուլով է պատերի շարվածքը: Առաջիկայում նախատեսվում է տանիքը ծածկել, հետո սկսել արտաքին ու ներքին հարդարման աշխատանքները: Նոր կառուցվող շենքը կունենա նկուղային և վերգետնյա 3 հարկ, ընդհանուր՝ 9 բնակարան: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել 2018 թվականին»,-ավելացրել է Վարդապետյանը և ընդգծել, որ հիմնադրամի այս ծրագիրը որոշակիորեն կխթանի Ճարտար քաղաքի համաչափ զարգացմանը, հատկապես որ բազմաբնակարան շենքերի շինարարությունը հիմնադրամի առաջնային ծրագրերից է:

Հիմնադրամի փոխտնօրենի տեղեկացմամբ՝ բնակարանները տրամադրվելու են բազմազավակ և սոցիալապես անապահով ճարտարեցի ընտանիքներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am