ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները նվազել են 5 մլրդ դրամով

Armenpress 20:10, 7 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեից 2017 թվականի հունվար-մայիսին տրամադրվել են 38.7 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 78.2 տոկոսը և 11.4 տոկոսով (շուրջ 5 մլրդ դրամով) զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, սուբսիդիաների նվազումը հիմնականում պայմանավորված է 2016 թվականին հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով նախատեսված պետական աջակցությունն ավելի շուտ տրամադրելու (1.9 մլրդ դրամ) և խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորմանը 1.4 մլրդ դրամ հատկացնելու հանգամանքով, որն ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am