«Երևան Օփեն» շախմատային մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կլինի 18 հազար ԱՄՆ դոլար

Armenpress 13:07, 7 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Երևան Օփեն» շախմատային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 18-27-ը Երևանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 18 հազար ԱՄՆ դոլար:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am