«Շիրակ»-ը ևս դուրս մնաց Եվրոպայի լիգայից

Armenpress 00:25, 7 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ոչ-ոքի խաղաց «Գորիցա»-ի հետ և դուրս մնաց հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Նովա-Գորիցայում կայացաշ խաղում «Շիրակ»-ը ոչ-ոքի խաղաց «Գորիցա»-ի հետ՝ 2:2: Երևանում կրած պարտության պատճառով (0:2) թիմը չի շարունակի պայքարը Եվրոպայի լիգայում: Գյումրեցիների կազմում գոլերի խփեցին Կաբան և Բիչախչյանը:

Երկու խաղերի ընդհանուր 4:2 հաշվով պայքարը շարունակում է «Գորիցա»-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am