ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

Armenpress 12:02, 6 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը:

Թիլերսոնը Թուրքիայում կլինի հուլիսի 9-10-ը: Նա հանդիպումներ կունենա թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ ու տարածաշրջանային հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am