Չինացի գիտնականներն առաջին անգամ ռոբոտի միջոցով հաջողությամբ կլոնավորել են խոզերի

Armenpress 15:52, 5 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի մասնագետները պատմության մեջ առաջին անգամ հաջող կերպով ռոբոտների միջոցով կլոնավորել են խոզերի: Արհեստական բանականության շնորհիվ լույս աշխարհ են եկել արհեստական աճեցված 13 խոճկոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նոր տեխնոլոգիան ճիշտ կիրառման դեպքում կունենա մեծ նշանակություն, քանի որ այն թույլ կտա բարձրացնել խոզերի պտղաբերությունը, բարելավել առանձին տեսակների ֆիզիկական որակները, ապահովել նրանց առողջությունն ու արտադրողականությունը»,- նշել է գիտնականների խմբի ղեկավարը՝ Չժաո Սինյան:

Գիտնականների խոսքով՝ արհեստական բանականությունը մարդու իդեալական փոխարինող է դարձել կլոնների ստեղծման վերահսկողության, ինչպես նաև իրականացվող գործողությունների ճշգրտության առումով: Արդյունքում, արհեստական բանականության միջոցով կլոնավորվող վանդակների մեջ վնասվածներն ավելի քիչ են եղել, քան սովորաբար լինում է մարդկանց պարագայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am