Հրապարակվել է քարտեզ՝ որպես ապացույց, որ Ադրբեջանը կրակակետը տեղակայում է բնակելի գյուղում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ռազմական մասնագիտացում ունեցող Razm.info կայքը պատրաստել է քարտեզ, որտեղ երևում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց հենակետերը տեղակայել են ադրբեջանական բնակավայրերի մոտ՝ այդտեղից սադրիչ գործողությունների դիմելով հայկական զինուժի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 4-ի առավոտյան ժամերից հայկական դիրքերի ուղղությամբ սկսած ադրբեջանական կողմի զինված սադրանքին հաջորդել էին կրակոցները Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի կրակակետերից Արցախի պաշտպանության բանակի զորամասի հրամանատարական կետի ուղղությամբ: Դրանից հետո միայն հայկական կողմը պատասխան հարված է հասցրել գյուղում տեղակայված ադրբեջանական կրակակետին:
Կատարվածի առնչությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում ունի երկու զոհ և մեկ վիրավոր:
Հատկանշական է, որ նույն ուղղությամբ ադրբեջանական բանակը սադրանքների է դիմել նաև նախկինում։ Օրինակ՝ նման սադրանքներից մեկից հետո Ալխանլի գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական հենակետերի նկատմամբ հայկական զինուժը պատժիչ գործողություններ է իրականացրել 2015 թվականին։ Այդ գործողության տեսագրությունը նախկինում հրապարակվել էր ու մեկ անգամ ևս ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը