Մերկելը նախընտրական ծրագրում դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

Armenpress 09:39, 4 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր, երկրի իշխող կոալիցիայի ղեկավար Անգելա Մերկելը երկրում երեք ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել է նախընտրական ծրագիրը: Դրանում ներառված է նաև առանձին գլուխ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ»-ը հայտնում է, որ թեպետ նախընտրական ծրագրում շեշտադրված է Թուրքիայի հետ համագործակցության ոգին, սակայն Մերկելն իր քաղաքական թիմով դեմ է արտահայտվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:

Ծրագրում, մասնավորապես, ասվում է. «Մենք մերժում ենք Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ այդ երկիրը չի կատարել անդամակցության համար ներկայացված նախապայմանները: Բացի այդ, մենք խորը մտահոգություն ենք ապրում Թուրքիայում իրավական պետության, մասնավորապես խոսքի ու մամուլի ազատության հարցերում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am