«Էլիավան» բոցերի մեջ Է. խոշորագույն հրդեհ Թբիլիսիում

Armenpress 10:49, 3 Հուլիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի եւ աքսեսուարների «Էլիավա» շուկայում բռնկած հրդեհը մարել են շուրջ 20 հրշեջ բրիգադներ:

Հուլիսի լույս 3-ի գիշերը Թբիլիսիի «Էլիավա» շուկայի տարածքում, որտեղ գտնվում են շինանյութեր, այլ ապրանքներ վաճառող հարյուրավոր օբյեկտներ, տեղի Է ունեցել հրդեհ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ներկայումս բռնկման օջախն արդեն տեղափակված Է՝ հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ:

Բռնկման օջախը գտնվում Է ծայրամասում՝ առեւտրական կենտրոնի տարածքում, որտեղ գտնվում են ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի եւ աքսեսուարների վաճառքի չորս խանութներ, ինչպես նաեւ բոքսեր, որտեղ վաճառվում են բանեցված դողածածկաններ:

Թեեւ կրակը չի կարողացել տարածվել շուկայի մնացած տարածքում, այն հասցրել Է լուրջ վնաս հասցնել: Հրդեհի հետեւանքով տուժել Է առեւտրական օբյեկտի ավելի քան 400 քառակուսի մետր մակերես: Ներկայումս արդեն ընթանում Է հետաքննություն, որը պետք Է պարզի արտակարգ պատահարի պատճառները, հաղորդել Է «Սպուտնիկ» գործակալությունը :



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am