Վրաստանի էկոնոմիկայի նախարարը Սուրեն Կարայանին ներկայացրել է Լարսում կատարվելիք ճանապարհաշինարարական աշխատանքները

Armenpress 18:10, 29 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ու Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը հունիսի 29-ին քննարկել են Լարսի անցակետում կատարվող  ճանապարհաշինարարական աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ իր վրացի գործընկերը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրենք մոտ ժամանակներս իրականացնելու են ճանապարհաշինարարության ուղղությամբ:

«Մասնավորապես, նա հայտնել է, որ այդ աշխատանքները սկսվել են Լարսի անցակետի տակ թունելի կառուցման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի, որպեսզի մեր բեռնափոխադրումները կախված չլինեն կլիմայական փոփոխություններից»,- ասաց նախարարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am