Rolls-Royce-ը նոր Dawn Է ցուցադրել տեսանյութում

Armenpress 16:48, 29 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Rolls-Royce ավտոարտադրողը Dawn կաբրիոլետ Է պատրաստել Black Badge հատուկ շարքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին հայտնել Է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ-ում Rolls-Royce Motor Cars-ի կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Ֆրանկ Թիմանը:

Ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Գուդվուդի Արագության փառատոնի շրջանակներում (Մեծ Բրիտանիա), որը տեղի կունենա հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 2-ը: Black Badge շարքը, որը մշակվել Է մակնիշի այն սպասարկյալների համար, ովքեր ցանկանում են «սկզբունքորեն այլ Rolls-Royce» ստանալ, առաջին անգամ ներկայացվել Է 2016 թվականին Ghost եւ Wraith մոդելներով:

Dawn Black Badge-ը ներկայացված Է մուգ գույնով՝ սեւի հագեցած երանգով: Ինտերիերի հարդարման ժամանակ օգտագործվել Է կոմպոզիտային ածխապլաստիկ՝ ալյումինային մնարաթելով, որը կիրառվում Է Stealth տեխնոլոգիայով ինքնաթիռներ ստեղծելիս: Րոպեում 1500 պտույտ զարգացնող շարժիչի հզորությունը մեծացված Է մինչեւ 601 ձիաուժ:

Ֆիրման սկսել Է ընդունել ավտոմոբիլի պատվերներ, գինն առայժմ չի հաղորդվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am