Ստեղծվում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ

Armenpress 13:50, 29 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ: Համապատասխան որոշման նախագիծը հունիսի 29-ին կառավարության նիստին զեկուցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ հիմնադրամի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արա Խզմալյանը:

Իսկ հիմնադրամի աշխատանքները հնարավոր դարձնելու համար կառավարության պահուստային ֆոնդից 30 միլիոն դրամ կհատկացվի: «Հիմնադրամի՝ զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականությունն ապահովելու է համաշխարհային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, ինչպես նաև ապահովելու է հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am