«Սլովան»-ի գլխավոր մարզիչը «Փյունիկ»-ին բարդ մրցակից է համարում

Armenpress 19:12, 28 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովակիան ներկայացնող  «Սլովան» ակումբի գլխավոր մարզիչ Իվան Վուկոմանովիչի խոսքով՝ իր թիմը մարտական է տրամադրված «Փյունիկ»-ի դեմ խաղին։ «Երևան ենք եկել մարտական տրամադրված։ Գիտենք մրցակցին, նայել ենք նրանցից մի քանի խաղ, բայց եկել ենք հաղթելու համար։ «Փյունիկ»-ը բարդ մրցակից է մեզ համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիս ժամանան ասաց գլխավոր մարզիչը։

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը մրցելու է Սլովակիան ներկայացնող  «Սլովան»-ի դեմ։ Հանդիպումը կկայանա Հանրապետական մարզադաշտում 19։00-ին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am