Երևանում հրդեհ է բռնկվել «Հին Էրիվան» պանդոկում. այրվել է բացօթյա սրճարանը

Armenpress 10:06, 28 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հրդեհ է բռնկվել «Հին Էրիվան» պանդոկում. այրվել է 7-րդ հարկի բացօթյա սրճարանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին:

Այրվել են «Հին Էրիվան» պանդոկի 7-րդ հարկի բացօթյա սրճարանը (մոտ 20 քմ), վերելակի արտաքին երեսպատումը, գույքը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը և երկու հեռուստացույց»,-նշում են նախարարությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am