Ազնավուրն այցելել է Մարսելում Հայաստանի հյուպատոսություն և պարգևատրվել մեդալով

Armenpress 20:33, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Մարսելում Հայաստանի հյուպատոսությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն Ազնավուրին պարգևատրել է քաղաքի 11-րդ և 12-րդ շրջանների մեդալով: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մարսելի փոխքաղաքապետեր Դիդյե Փարաքյանը և Ռիչարդ Ֆինդիկյանը:

Ազնավուրը նշել է, որ շարունակելու է համերգները և նախատեսում է 2017 թվականի դեկտեմբերին համերգով հանդես գալ Բերսիում, որը Փարիզի ամենամեծ համերգասրահն է:

Հայազգի շանսոնյեն հաստատել է Հայաստանում իր տուն-թանգարանի նախագծի շուրջ գործունեությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am