«Շիրակ»-ը կներկայացնի նորեկներին և նոր գործընկերոջը

Armenpress 19:54, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որկավորման առաջին փուլի շրջանակներում հունիսի 29-ին՝ ժամը 16:00-ին, Գյումրիի «Շիրակ»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի սլովենական Նովա Գորիցա քաղաքը ներկայացնող «Գորիցա» թիմին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, հանդիպումից հետո տեղի կունենա «Շիրակ»-ի նոր խաղացողների, ինչպես նաև նոր գործընկերոջ ներկայացումը։

Կներկայացվի միասնական գործունեության ծրագիրն ու առաջիկայի համար նախատեսված պլանները:

Հունիսի 29-ին՝ ժամը 13:00-ից Երևանից կկազմակերպվի լրագրողների տեղափոխությունը Գյումրի (Թամանյանի արձանի դիմացից՝ Կասկադ, Երևան) ։ Մամլո ասուլիսին ներկա կլինեն «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հանրային կապերի ղեկավար Աննա Թադևոսյանը, «Շիրակի» խաղացողներ կոտդիվուարցի պաշտպան Էդվարդ Կպոդոն, կիսապաշտպան Գագիկ Պողոսյանը, բոսնիացի կիսապաշտպան Ալեքսանդար Իլիչը և սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոյևիչը։

Միջոցառման ավարտից հետո կապահովվի բոլոր մասնակիցները տեղափոխությունը «Շիրակի» մարզադաշտից՝ Երևան։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am