Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Armenpress 14:46, 26 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽԽՎ լրատվական ծառայությունից, հունիսի 26-ին նստաշրջանի մեկնարկին ընտրվել են երկու փոխնախագահներ:

ԵԽԽՎ մյուս փոխնախագահ է ընտրվել Մոլդովան ներկայացնող Վալերիու Գիլեչին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն/Քրիստոնեադեմոկրատներ):

Փոխնախագահներն ամեն տարի ընտրվում են հերթական նստաշրջանի սկզբում եւ պաշտոնավարում են մինչեւ հաջորդ նստաշրջանի բացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am