Գերմանիան և Չիլիի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում են

Armenpress 21:00, 25 Հունիս, 2017

ԵՐԵՎԱն, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին Չիլիի և Գերմանիայի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին խաղում աշխարհի գործող չեմպիոնը՝ Գերմանիայի հավաքականը 3:1 հաշվով գերազանցեց Կամերունին: Գերմանացիների կազմում աչքի ընկան Դեմիբայը և Վերները, ով դարձավ դուբլի հեղինակ: Կամերունից հեղինակության գոլը խփեց Աբուբակարը:

Միաժամանակ ընթացող Չիլի-Ավստրալիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Չիլիից գոլը խփեց Ռոդրիգեսը, իսկ «կանաչ մայրցամաքից» մրցակցի դարպասը գրավեց Տրոիսին:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչները կկայանան հունիսի 28-ին և 29-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am