Քասախ գյուղում իժ տեսակի օձ է հայտնաբերվել

Armenpress 17:31, 24 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Տերյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են երևանյան իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am