Չինաստանում սողանքի հետևանքով ավելիչ քան 100 մարդ անհետ կորած է համարվում

Armenpress 12:38, 24 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, սողանքը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Մաոսյան շրջանում:

Սողանքի տակ է մնացել շուրջ 40 տուն: Այս պահին դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Փրկարարները փորձում են ողջ մնացած մարդկանց գտնել: Սողանքի պատճառ են դարձել հորդառատ անձրևները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am