Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է զբոսաշրջային արխիվ

Armenpress 21:47, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից աշխարհին ներկայացնելու համար ստեղծվել է զբոսաշրջային արխիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից աշխարհին ներկայացնելու համար այսօր արդեն ունենք զբոսաշրջային արխիվ։ Շուրջ 22 օր տևած աշխատանքերի արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է Հայաստանի ավելի քան 50 զբոսաշրջային վայրերի նկարահանումներով 15 ժամանոց կադրերի հավաքածու»,- գրել է վարչապետը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am