Մեսին չի բացառել ապագայում Չինաստանում հանդես գալու հնարավորությունը

Armenpress 20:51, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի կիսապաշտպան Լիոնել Մեսին չի բացառել ապագայում Չինաստանում հանդես գալու հնարավորությունը:

«Չէի բացառի ապագայում Չինաստանում հանդես գալու հնարավորությունը: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում: Սակայն ներկա պահին ինձ նման խոսակցությունները չեն հետաքրքրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ESPN-ին ասել է Մեսին:

Միևնույն ժամանակ, Մեսին հիշեցրել է, որ բազմաթիվ անգամներ խոսել է այն մասին, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելանա»-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am