Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում հրդեհի պատճառ Է դարձել անսարք սառնարանը

Armenpress 16:00, 23 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում 79 մարդու կյանք խլած հրդեհի պատճառ Է դարձել անսարք սառնարանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այս մասին հաղորդել Է BBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանական հաշվետվությունը: Բռնկումն սկսվել Է սառնախցիկում:

Ոստիկանությունը քննարկում Է «Անզգուշությամբ մահվան պատճառում» հոդվածով գործի հարուցման հարցը: Կարգի պահապանները հավաստել են, որ խոսքը չի վերաբերում կանխամտածված հրկիզմանը:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արեւմուտքում գտնվող 24-հարկանի շենքն այրվել Է հունիսի լույս 14-ի գիշերը: Երկնաքերը, որտեղ կար 150 բնակարան, գրեթե լիովին այրվել Է: Վերջին տվյալներով՝ անհայտ կորած եւ զոհված Է ճանաչվել 79 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am