Գերմանիան և Չիլիին մեկական գնդակ փոխանակեցին. Կոնֆ. գավաթ

Armenpress 23:51, 22 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տերում Գերմանիայի հավաքականը մրցեց Չիլիի ընտրանու դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազան քաղաքի «Կազան» մարզադաշտւմ կայացած խաղում Չիլիի հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվեց արագ առաջ անցնել հաշվի մեջ: Խաղի 6-րդ րոպեին գոլը խփեց Սանչեսը: Առաջին կեսի վերջնամասում գերմանացիների կազմում հաշվի հավասարությունը վերականգնեց Ստինդլը: 

Գերմանիայի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հունիսի 25-ին՝ մրցելով Կամերունի թիմի հետ, իսկ Չիլին կխաղա Ավստրալիայի դեմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am