Կամերուն-Ավստրալիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով. Կոնֆ. գավաթ

Armenpress 20:57, 22 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի Կամերուն-Ավստրալիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով (1:1): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանկտ-Պետերբուրգի համանուն մարզադաշտում կայացած խաղում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: Նախ խաղի հաշիվը հանդիպման առաջին կեսի ավելացված րոպեին բացեցին Կամերունի ֆուտբոլիստները՝ գոլը խփեց Անգուիսան: Եվ երկրորդ կեսի 60-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Միլիգանը: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության B ենթախմբի երկրորդ հանդիպումը կկայանա 22:00-ին, որտեղ կմրցեն Գերմանիան և Չիլին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am