ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

Armenpress 15:40, 22 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 87-րդ ժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ժողովին քննարկվելու են ֆինանսական կարգավորմանը վերաբերող ընթացիկ խնդիրներ: Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am