Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Armenpress 14:26, 22 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը ընդհանուր հաշվարկում գրավեց 3-րդ տեղը: Պոկում վարժությունում Գասպարյանը բարձրացրեց միայն 160 կգ (6-րդ տեղ), իսկ հրումում` 205 կգ (2-րդ տեղ, փոքր արծաթե մեդալ): Երկամարտի 365 կգ արդյունքով հայ ծանրորդը գրավեց 3-րդ տեղը:  

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում հունիսի 23-ին մրցասպարեզ դուրս կգա Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Նախօրեին կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը նույնպես դարձել էր բրոնզե մեդալակիր` երկամարտում գրանցելով 223 կգ արդյունք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am