Արծիվը վայրասլաց թռել Է կանադացի ձկնորսի նավակի վրա եւ ձուկ գողացել

Armenpress 13:02, 22 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի օգտատեր Էշթոն Ֆիլիպսը հրապարակել Է տեսագրություն, որտեղ արծիվը վայրասլաց թռչում Է իր նավակի վրա եւ ձուկ գողանում: Դա տեղի Է ունեցել Կանադայի Վանկուվեր քաղաքի մերձակայքում: Տեսահոլովակի հեղինակի խոսքով՝ թռչունը հայտնվել Էր անսպասելիորեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆիլիպսի տեսանյութն արդեն դիտել Է ավելի քան մեկ միլիոն մարդ, կարծիքներ են հայտնել ավելի քան 28 հազարը: Հեղինակն ինքը նշել Է, որ նման արձագանք չԷր սպասում: «Այն բոլորին շատ, շատ դուր Է եկել»,- նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am