Ազգային ժողովը հավանության արժանացրեց կառավարության գործունեության ծրագիրը

Armenpress 11:55, 22 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության գործունեության ծրագրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 31 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am