Թողակվել Է «Վարձկանի» թրեյլերն ահաբեկիչներ որսացողների մասին

Armenpress 17:20, 21 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է «Վարձկանը» (American Assassin) մարտաֆիլմի պրոմոհոլովակը՝ գլխավոր դերերում Դիլան Օ’Բրայենի եւ Մայքլ Քիթոնի մասնակցությամբ: Այն հրապարակված Է YouTube-ի CBS Films ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոս Միթչ Ռեփի (Օ՛Բրայեն) ընկերուհին զոհվում Է առողջարանային քաղաքում ահաբեկչական գործողության հետեւանքով: Ռեփը ձեռնամուխ Է լինում որոնելու եւ ոչնչացնելու զինյալներին: Նրան հավաքագրում են Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները: Անձնակազմին վարժեցնում են հանցագործներ որսալու համար:

Ֆիլմի ռեժիսորն Է Մայքլ Քուեստան («Հայրենիք», «Դեքսթեր», «Իսկական արյուն» սերիալներ): «Վարձկան»-ում նաեւ նկարահանվել են Սենա Լաթանը, Շիվա Նեգարը եւ Թեյլոր Քիթչը: Կինոժապավենը նկարահանվել Է Վինս Ֆլինի «Ամերիկացի մարդասպանը» վեպի մոտիվներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am