Ադրբեջանական SOCAR-ը թանկացնում է գազը Վրաստանում

Armenpress 16:06, 20 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում գազը կարող է թանկանալ 5 թեթրիով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Գազի թանկացման մասին որոշումը պայմանավորված է վրացական լարիի արժեքի փոփոխությամբ և ադրբեջանական SOCAR ընկերության կողմից Վրաստանում իրականացված ներդրումներով: Ընկերությունն այդ կապակցությամբ բոլոր համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է Վրաստանի կառավարությանը:

Վրացի մասնագետներն արդեն համոզված են, որ գազի գինը կթանկանա և նշում են, որ Վրաստանի համար այդ փոփոխությունը ծանր կլինի: Փորձագետները նշում են, որ անգամ ներկա արժեքով Վրաստանը դժվարանում է վճարել գազի համար՝ հատկապես ձմռանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am