Apple-ի առաջին համակարգիչը վաճառվեց 355 հազար դոլարով

Armenpress 15:37, 20 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie’s աճուրդային տունը 355 հազար դոլարով վաճառել Է 1976 թվականի Apple I վեց աշխատունակ համակարգիչներից մեկը, ինչի մասին գրել Է CNET-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ դա տվյալ համակարգչի համար ամենեւին Էլ ամենաբարձր գինը չԷ: Այսպես, 2013 թվականին նույնպիսի մոդելը վաճառել են 671 հազար դոլարով, իսկ 2014 թվականին՝ 905 հազար դոլարով: Համեմատության համար նշենք. նույն աճուրդում «Էնգիմա» քառառոտոր ծածկագրող մեքենան վաճառվել Է 547 հազար դոլարով:

Համակարգիչը մշակվել եւ հավաքվել Է Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի կողմից անձնական օգտագործման համար: Համակարգիչը պատրաստի հիմնաթիթեղի տեսքով վաճառվել Է 666,66 դոլարով: Օգտատերը պետք Է դրան ինքնուրույն ավելացներ կորպուսը, Էկրանը, ստեղնաշարը եւ սնուցման աղբյուրը: Ընդամենը թողարկվել Է շուրջ 200 Apple I: Այս պահին կա ընդամենը 63 համակարգիչ, որոնցից վեցը՝ գործող վիճակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am