Կատարի շուրջ ծավալվող ճգնաժամն ավելի խորն է, քան երբև. Մոգերինի

Armenpress 18:55, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի շուրջ ծավալվող ներկա ճգնաժամն ավելի խորն է, քան երբևէ, ուստի դրա կարգավորման մեջ պետք է հետաքրքրված լինեն տարածաշրջանի բոլոր պետությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ, որ Պարսից ծոցի բոլոր խաղացողները պետք է հետաքրքրված լինեն ճգնաժամի կարգավորմամբ, երկխոսության և համագործակցության նոր ձևերի փնտրտուքով»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Նա շեշտել է, որ Կատարում բնակվում են ԵՄ անդամ երկրների երկքաղաքացիություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, ուստի իրենք հետաքրքրված են ճգնժամի շուտափույթ կարգավորմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am