Բելգիան համաշխարհային խորհրդաժողով կանցկացնի միգրանտների ընդունման խնդրի շուրջ

Armenpress 13:32, 19 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի կառավարությունը եւ Մեհելեն ֆլամանդական քաղաքը նոյեմբերի 16-17-ին կանցկացնեն քաղաքներին եւ ներգաղթյալներին նվիրված համաշխարհային խորհրդաժողով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել Է Բելգայի ԱԳ նախարարությունը:

Խորհրդաժողովը կանցկացվի Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի եւ «Միավորված քաղաքներ ու տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ: Բելգիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում Է, որ հանդիպման կազմակերպիչները մտադիր են ընդգծել «կանոնակարգված, անվտանգ, օրինական եւ պատասխանատու միգրացիայի» կարեւորությունը:

«Խորհրդաժողովը տեղի կունենա այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում ավելի քան 250 մլն միգրանտ կա: Սպասվում Է, որ այդ թիվը կշարունակի աճել: Եթե մենք ցանկանում ենք, որ իրադարձությունների այդ ընթացքը նպաստի մարդկության զարգացմանը, ապա մենք հետեւողական եւ ինկլյուզիվ մոտեցումների կարիք ունենք»,-Բելգիայի ԱԳ նախարարության հաղորդագրությունում մեջբերված Է երկրի փոխվարչապետ եւ հանուն զարգացման համագործակցության նախարար Ալեքսանդր դե Կրոոյի խոսքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am