Սաուդյան Արաբիան իր տարածքում թուրքական ռազմական բազաներ ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում. ԶԼՄ

Armenpress 17:35, 17 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հնարավորություն չունեն իրենց տարածքը հատկացնել այնտեղ թուրքական ռազմական բազաներ ստեղծելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակաչոլով «Ռիա նովոստի»-ն, այս մասին «Ալ-Հադաս» հեռուստաընկերությանն ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Սաուսյան Արաբիան չի կարող Թուրքիային թույլ տալ իր տարածքում ռազմական բազաներ ստեղծել: Երկրի արտգործնախարարությունում լրատվամիջոցի աղբյուրը պարզաբանել է, որ Սաուդյան Արաբիան դրա անհրաժեշտությունը չունի, քանի որ երկրի զինված ուժերը գտնվում են բարձր մակարդակի վրա: «Սաուդյան Արաբիայի բանակը լայնորեն տարածված է Պարսից ծոցի գոտում, ինչպես նաև Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմական բազայում՝ ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնելու և տարածաշրջանում անվտանգության պահպանման համար»,- նշել է նա:

Էր Ռիադը նման դիրքորոշում է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցից և թագավոր Սալման բեն Աբդել Ալ Սաուդի հետ բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց: Նրանց քննարկան գլխավոր թեման եղել է Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան չեզոք դիրքորոշում է որդեգրում «Կատարի ճգնաժամի» հարցում, ողջունում է Քուվեյթի էմիրի միջնորդական ջանքերը և իր կողմից պատրաստ է անել հնարավորը՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am