Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը

Armenpress 20:03, 16 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները:

Bild-ը փոխանցում է, որ Կոլը մահացել է Գերմանիայի արևմուտքում գտնվող Ռինլանդ-Պալատինատե նահանգի Լյուդվիգսհաֆեն բնակավայրում գտնվող իր տանը:

Կոլը համարվում է Գերմանիայի վերամիավորման ճարտարապետներից մեկը: 1982-1998 թվականներին՝ 16 տարի նա գլխավորել է Գերմանիայի կառավարությունը: Այս ընթացքում միավորվել են Արևելյան և Արևմտյան Գերմանիաները, փլուզվել է Բեռլինի պատը:

Կոլը գլխավորել է աջ կենտրոնամեծ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը: Նա 20-րդ դարի Գերմանիայի ամենաերկար կառավարած կանցլերն է:

Ֆրանսիայի նախագահ սոցիալիստ Ֆրանսուա Միտերանի հետ միասին համարվում է եվրո արժույթի ներդրման հիմնական պատասխանատուներից մեկը: Մեծ Բրիտանիայում կոլին հիշում են այն ժամանակվա վարչապետ Մարգարեթ Թեթչերի հետ ունեցած իր գաղափարական տարաձայնությունների համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am